ՇՇողիկ Գալստյան

Քաղաքապետարանի «Մեկ պատուհանը»՝ նորոգված ու ավելի հարմարավետ

Քաղաքապետարանի «Մեկ պատուհանը»՝ նորոգված ու ավելի հարմարավետ

Երևանի քաղաքապետարանի գխավոր մասնաշենքում գործող «Մեկ պատուհան» գրասենյակը վերանորոգումից հետո միանգամայն նոր ու առավել հարմարավետ պայմաններում է կազմակերպում քաղաքացիների սպասարկումը:

 

Նոր լուծումներով կահավորվել ու առանձնացվել են խորհրդատվության, դիմումների ընդունման պատուհանները: Հերթում սպասող քաղաքացիների համար էլ ավելացել են նստարանները:
 
Տարածքի վերանորոգման ու կահավորման աշխատանքները «Մաստեր Շին» կազմակերպության նվերն է Երևանի քաղաքապետարանին:
 
Համավարակի կանխարգելման նպատակով ամեն օր «Մեկ պատուհանի» ամբողջ տարածքում տարվում են ախտահանման աշխատանքներ: Բացի դրանից՝ գրասենյակի մուտքի մոտ սոցիալական հեռավորություն պահելու համար արված են հատուկ գծանշումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում