ԼԼիլիթ Սեդրակյան

Կորոնավիրուսի տարածման տվյալները Սյունիքի մարզում

Կորոնավիրուսի տարածման տվյալները Սյունիքի մարզում

Սյունիքի մարզպետարանը հրապարակել է մարզում կորոնավիրուսի տարածման տվյալները:

Այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․

Ընդհանուր՝ 210 հաստատված դեպք․

գրանցվել է 1 մահ,

126 հոգի բուժվել է,

83 հոգի հիվանդ է, որից՝

 27 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,

 56 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․

16 հոգի՝ Կապանից,

9 հոգի՝ Գորիսից,

33 հոգի՝ Սիսիանից,

21 հոգի՝ Մեղրիից,

1 հոգի՝ Տաթևից,

3 հոգի՝ Գորայքից։

Հերթական անգամ հորդորում ենք հետևել մեր կոչերին՝ տանը, դրսում, աշխատավայրում պահպանել սահմանված կանոնները, վտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը և կյանքը, չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման և անձնական հիգիենայի կանոնները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում