ՆՆարե Ոսկանյան

Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը

Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը

Այսօր կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գևորգ Դոդոզյանը: Դերասանը հանրությանը հայտնի էր Գևո անվամբ՝ իր մի շարք հումորային մանրապատումներից: 

1lurer.am-ի հետ զրույցում Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը խոր վշտով ասաց՝ Գևոն եղել է իր ուսանողը, ցավալի ու անսպասելի լուր էր նրա մահը: 

«Արտահայտիչ, ճկուն տաղանդով, վարակիչ ու սրամիտ դերասան էր: Շատ եմ ցավում՝ նա ժամանակից շուտ հեռացավ»,- ասաց Էլբակյանը՝ ընդգծելով, որ Գևորգ Դոդոզյանը իր դերերն է ունեցել Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տարբեր ներկայացումներում՝ «Հարսնացուն Հյուսիսից», «Մեծապատիվ Մուրացկաններ» և այլն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում