ԱԱրման Գալոյան

Կասեցվել է Շենգավիթի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը

Կասեցվել է Շենգավիթի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը

ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման խախտումներ են արձանագրվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր: 

Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել է պարետատուն։

ՀՀ պարետի N 154-Ա որոշմամբ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է 5 օրով:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում, իսկ ուժեղացված վերահսկողությունը` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում