ԼԼիլիթ Սեդրակյան

807 ինքնամեկուսացված՝ Արմավիրի մարզում

807 ինքնամեկուսացված՝ Արմավիրի մարզում

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է մարզում կորոնավիրուսի տարածման տվյալները։

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 25-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք: Ունենք 773 առողջացած և 807 ինքնամեկուսացված:

Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում արդեն ունենք մահվան 32 դեպք:

Կարևորելով յուրաքանչյուրիս դերակատարումն այս աներևույթ թշնամու դեմ պայքարում` կրկին խնդրում և հորդորում եմ մեր ազգաբնակչությանը հետևել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանմանը և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում