ԼԼիլիթ Սեդրակյան

Շենգավիթ համայնքում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր

Շենգավիթ համայնքում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր

Այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ՀՀ ոստիկանությունը համատեղ վերահսկողություն են իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։

Տեղում կատարվել են իրազեկման ակտիվ աշխատանքներ՝ նոր կորոնավիրուսի համաճարակային անվտանգության կանոնների պահպանման՝ առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորությունը չխախտելու, մարդկային կուտակումները բացառելու, դիմակ կրելու և պարբերաբար փոխելու վերաբերյալ։

ՀՀ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կիրառվող ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ վարչական շրջանում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքները փաստել են, որ խախտումներն ունեն նվազման միտում։ Թեպետ նկատվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր, երբեմն նաև մարդկային կուտակումներ, այնուամենայնիվ, բնակչության զգալի մասը կրել է դիմակներ։

Տեսուչների կողմից տրվել են նախազգուշացումներ, տրամադրվել դիմակներ։

Վերահսկողությունը կշարունակվի ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում