ԱԱրման Գալոյան

Երկրներում, որտեղ դիմակ կրելը պարտադիր պահանջ չէ, հիվանդացության շարժընթացը միայն վերընթաց է ապրել. ԱՆ

Երկրներում, որտեղ դիմակ կրելը պարտադիր պահանջ չէ, հիվանդացության շարժընթացը միայն վերընթաց է ապրել. ԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների համաձայն` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է համալիր կանխարգելիչ միջոցառումներով, ինչպիսիք են դիմակի կրումը, ձեռքերի հաճախակի լվացումը օճառով կամ ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը, ինքնամեկուսացումը և այլն:

Ռոբերտ Կոխի ինստիտուտի (Գերմանիա) տեղեկատվության համաձայն՝ ծածկելով բերանը և քիթը՝ անձը կարող է պաշտպանել շրջապատին իր խոսելու, հազալու և փռշտալու հետևանքով տարածվող վարակիչ կաթիլներից:

Շուրջ 50 երկիր սահմանել է դիմակ կրելու պարտադիր պահանջ: Նշված ոչ բոլոր երկրներն են սույն պահանջը կիրառում բաց տարածքների նկատմամբ: Զգալի արդյունք արձանագրել են այն երկրները, ուր պահանջը կիրառվել է ամենուր:

Մասնավորապես` Ավստրիայում, ապրիլի 6-ից սահմանվել է պարտադիր դիմակ կրելու պահանջ, ինչի արդյունքում դիտվել է հիվանդացության 90% նվազում: Նշանակալի հաջողության են հասել մի շարք ասիական երկրներ (ի դեպ դիմակ կրելու մշակույթն ասիական երկրներում ձևավորվել է դեռևս ատիպիկ թոքաբորբի բռնկման ժամանակներից՝ 2003 թվականից), այսպես՝ Հոնկոնգում և Սինգապուրում համաճարակի հենց սկզբից դիմակ կրելու պարտադիր պահանջ է սահմանվել, ինչի շնորհիվ այնտեղ այդ ժամանակահատվածում արձանագրվել է ընդամենը 1000-ական դեպք: Նման քաղաքականություն է ներդրել նաև Ճապոնիան, որտեղ դեպքերի թիվը չի գերազանցել 3000-ը, ինչպես նաև Չինաստանը, որտեղ արձանագրվել է շուրջ 100000 դեպք, ինչն այս երկրի համար շատ փոքր թիվ է:

Հետաքրքիր է Հարավային Կորեայի փորձը: Չնայած ձեռնարկվող հանրային առողջապահական միջոցառումներին՝ այս երկրում համաճարակի 20-40-րդ օրը հիվանդացության աճ դիտվեց, որից հետո ներդրվեց դիմակի կիրառման պարտադիր պահանջ, ինչի շնորհիվ դեպքերի ընդհանուր թիվը չգերազանցեց 10000-ը: Սլովակիայի հաջողության գրավականը հենց կապում են դիմակներ կրելու պարտադիր պահանջի հետ, քանի որ այս երկիրը առաջինն էր Եվրոպայում, որ համաճարակի վաղ փուլում նման պահանջ սահմանեց և արձանագրեց զգալի հաջողություն:

Կան երկրներ, որոնք նոր են ներդրել դիմակ կրելու պարտադիր պահանջ, օրինակ` հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը, և դեռևս չեն արձանագրել արդյունք:

Այն երկրները, ուր դիմակ կրելու պարտադիր պահանջը չի կիրառվում բաց տարածքներում, դրանց արդյունավետությունը դիտարկելի չէ, օրինակ Մոլդովան:

Իսկ այն երկրներում, ուր դիմակ կրելը պարտադիր պահանջ չէ, հիվանդացության շարժընթացը միայն վերընթաց է ապրել, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում