ԱԱրման Գալոյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Ավանում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Ավանում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինանյութի խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այսօր` հունիսի 23-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում:  

Հարկ է նշել, որ որևէ խախտում չի արձանագրվել և որևէ խախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:

Տեսչական մարմինը հունիսի 23-ին  իրականացրել է նաև կասեցման գործընթաց: Կասեցումներ են կատարվել Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններում և ՀՀ Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում: Տնտեսավարողների գործունեության կասեցման հիմնական պատճառ է եղել դիմակների և ձեռնոցների համար հատուկ փակ աղբամանի, ջերմաչափերի, ջերմաչափման գրանցամատյանի և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների բացակայությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում