ԼԼիլիթ Սեդրակյան

Ամենօրյա վերահսկողություն մանկապարտեզներում

Ամենօրյա վերահսկողություն մանկապարտեզներում

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող հերթապահ մանկապարտեզներում:

Տեսչական մարմնի աշխատակիցները միաժամանակ մշտադիտարկում են իրականացնում Երևան քաղաքում գործող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Ստուգայցերի նպատակն է վերահսկել մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները:

Կրթության տեսչական մարմնի արձանագրած խախտումների մասին տեղեկությունը ներկայացվում  է պարետատուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում