ԱԱրսեն Մկրտչյան

Անակնկալ ստուգայցեր Ավան վարչական շրջանում

Անակնկալ ստուգայցեր Ավան վարչական շրջանում

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ հունիսի 23-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ անակնկալ ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում:

Զբոսաշրջային վայրերում, կանաչ գոտիներում դիտարկումների արդյունքում արձանագրվել են խախտումների էական նվազում՝ տոմսարկղերում անկանոն հերթեր և մարդկային կուտակումներ չեն նկատվել, կանաչ գոտիներում ժամանցը կազմակերպած այցելուները կրել են դիմակներ, մարզվող քաղաքացիները պահպանել են սոցիալական հեռավորություն։

Համավարակի տարածման ռիսկի նվազեցման նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցներն այցելուներին հորդորել են հետևել ՀՀ պարետի որոշումներով սահմանված նորմերին, տրամադրել են մեկանգամյա օգտագործման դիմակներ և կոչ արել հաճախակի փոխել դրանք։

Վաղ առավոտից սկսած վերահսկողական գործառույթների իրականացումը կշարունակվի մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում