ՆՆարե Ոսկանյան

Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Խորհրդարանը քիչ առաջ 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ելույթում  ասաց, որ Հայաստանն արժանի է ունենալ հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան և խորհրդարանի պարտավորությունն է լուծել ՍԴ ճգնաժամը՝ ապահովելով բնականոն զարգացումը: Ասաց՝ այս նախաձեռնությունն արվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

Նշենք, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման կդրվի այսօր: Մինչ այդ պատգամավորները կարող են երեք ժամվա ընթացքում գրավոր ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները:

Հիշեցնենք՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում ԱԺ արտահերթ նիստին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում