ԼԼիլիթ Սեդրակյան

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, եղել է 10 մահ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, եղել է 10 մահ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 15-21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 188-ը հրդեհի, հինգը՝ ուժեղ կարկուտի, յոթը՝ ուժեղ քամու, մեկը՝ որոնողափրկարարական դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ութ ինքնասպանության փորձ, 76 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 109 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման վեց դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում