ԱԱրման Գալոյան

Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը

Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։

Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։

Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։

Չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակ։

Նվիրատվության համար շնորհակալություն ենք հայտնում ВИВА բարեգործական հիմնադրամին և կառույցի հոգաբարձուների անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Գեորգի Մելքոնյանին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում