ՄՄերի Եգորյան

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից 68 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից 68 հիվանդ է բուժվում

Հունիսի 19-ի ժամը 11:30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 59-ը Շիրակի մարզի բնակիչ է, տեղեկացնում են մարզպետարանից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից առ այսօր դուրս է գրվել Շիրակի մարզի 225 բնակիչ։

Այս պահին մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1103 քաղաքացի, նրանցից 216-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացնում է առողջության առաջնային օղակը։

33 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 15 դեպք։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնում իրականացվել է 3398 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2044 նմուշառման հետազոտություն։

Այս քարտեզում ներկայացված են Շիրակի մարզի այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում