ԼԼիլիթ Սեդրակյան

Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել: Երկու պացիենտ, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր COVID-19, ապաքինվել ու դուրս են գրվել: Թարմացված տվյալները հրապարակված են կառավարության հատուկ StopCov կայքում:

Փետրվարի 26-ից հուլիսի 19-ը Վրաստանում  հաստատվել է կորոնավիրուսի  895 դեպք, 14-ը՝ մահվան ելքով: Ապաքինվածների թիվը 741 է: COVID կենտրոններում բուժում է  ստանում 140 պացիենտ: Կարանտինում 2 855 մարդ է գտնվում, ստացիոնարում՝ բժիշկների հատուկ հսկողության տակ՝  264:

Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների՝ հունիսի 18-ի դրությամբ PCR եղանակով երկրում թեստավորվել է 71.400 քաղաքացի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում