ՄՄերի Եգորյան

Կասեցվել է թիվ 94 մանկապարտեզի աշխատանքը

Կասեցվել է թիվ 94 մանկապարտեզի աշխատանքը

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները օրերս կրկնակի ստուգայց էին անցկացրել  Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզում և արձանագրել  պարետի սահմանած նորմերի մի շարք խախտումներ: Այն է՝ երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ չեն եղել, օգտագործվել է վնասված էմալով սպասք, խոհանոցում առկա չեն եղել բռնակներով մետաղյա ցանցեր, սպասքի պարզաջրման համար 3 բաժնից բաղկացած ավազան, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակ:

Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել էր պարետատուն։

Այսօր արդեն ՀՀ պարետի N140-Ա որոշմամբ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է  5 օրով:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում