ԼԼիլիթ Սեդրակյան

ՍԱՏՄ լայնամասշտաբ ստուգայցերը շարունակվում են

ՍԱՏՄ լայնամասշտաբ ստուգայցերը շարունակվում են

Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային սննդի կետերում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր էլ շարունակել է ստուգել պարետի որոշումների կատարման գործընթացը:

Երևանի Էրեբունի վարչական շրջանում կատարված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ՝ կապված հիմնականում ջերմաչափման և ախտահանման մատյանների թերի լրացման, խանութներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանումն ապահովելու համար նախատեսված գծանշման, ախտահանման ոչ պատշաճ միջոցների օգտագործման հետ:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում Պարետի որոշումներով սահմանված պահանջների պահպանումը հակահամաճարակային պայքարի կարևորագույն բաղադրիչ է:

Խախտումների մասին տեղեկատվությունը կներկայացվի պարետատուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում