ՄՄերի Եգորյան

Կրթության տեսչական մարմինը ուժեղացված հսկողություն է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում

Կրթության տեսչական մարմինը ուժեղացված հսկողություն է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ  կորոնավիրուսային (Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնում է ամենօրյա ռեժիմով։

Այսօր մշտադիտարկումներ իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործող մանկապարտեզներում։ Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում մշտադիտարկում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը՝ մանկապարտեզների հոսող տաք և սառը ջրով ապահովված լինելը, փակվող կափարիչով աղբամանների առկայությունը, սպասքի լվացման կանոնների պահպանումը և այլն։

Հնարավոր թերացումներն անհապաղ վերացնելու համար Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են ցուցումներ, իսկ արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում