ԱԱրևիկ Աբելյան

Կիև-Երևան-Կիև չվերթ՝ հունիսի 20-ին

Կիև-Երևան-Կիև չվերթ՝ հունիսի 20-ին

Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը նախատեսում է հունիսի 20-ին թռիչք իրականացնել Կիև-Երևան-Կիև երթուղով, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ ուկրաինական SkyUp ավիաընկերությունը նախատեսում է թռիչք իրականացնել Կիև-Երևան-Կիև երթուղով՝ ուղևորների պահանջվող քանակի հավաքագրման դեպքում:

Տոմսեր գնելուց առաջ օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ է տրվում կարդալ կարանտինի ընթացքում Ուկրաինայի պետական սահմանը հատելու ներկայիս ռեժիմը` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության կայքում:

Ավիաընկերության գրասենյակի հասցեն՝ Երևան, Սայաթ-Նովա պող., 24, հեռ. ՝ + 374-11-331303, + 374-55-879638:

Սա Ուկրաինայից Հայաստան արդեն վեցերորդ հատուկ չվերթն է։ Հինգերորդ չվերթով հունիսի 7-ին փոխադրվել է 275 ուղևոր, չորրորդ թռիչքով՝ 76 ուղևոր, երրորդով՝ 80 ուղևոր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում