ԱԱրման Գալոյան

Առաջարկվում է ժամանակավորապես դադարեցնել Երևանի մանկապարտեզների աշխատանքը. փոխքաղաքապետ

Առաջարկվում է ժամանակավորապես դադարեցնել Երևանի մանկապարտեզների աշխատանքը. փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է ժամանակավորապես դադարեցնել Երևանի մանկապարտեզների աշխատանքը։

«Հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցնելու առաջարկով։ Մինչև մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացման ամսաթիվը, հարցումների արդյունքում ակնկալվում էր, որ կունենանք մինչև 30 տոկոս հաճախելիություն։ Սակայն վերաբացվելուց հետո առաջին օրերին հաճախելիությունը մոտ 10 տոկոս էր, որը այս շաբաթների ընթացքում գնալով նվազեց մինչև 6-7 տոկոսը։ Հավանական է, որ սույն առաջարկի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզ գործի՝ վարչական շրջանի երեխաների համար։ Հուսով ենք, վարակի դեմ համընդհանուր պայքարի արդյունքում հնարավորինս շուտ կկարողանանք նախակրթությունը վերադարձնել բնականոն հուն։
Առաջիկա օրերին կտեղեկացնենք, թե որ վարչական շրջանում որ մանկապարտեզները կգործեն»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում