ԼԼիլիթ Սեդրակյան

«Էներգաարդյունավետությունն՝ իմ աչքերով» լուսանկարչական մրցույթ

«Էներգաարդյունավետությունն՝ իմ աչքերով» լուսանկարչական մրցույթ

Երևանի քաղաքապետարանը, ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում, հայտարարում է «Էներգաարդյունավետությունն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթ՝ տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

Մրցույթն անցկացվում է «ԵՄ-ն՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագրով:

ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Քաղաքապետների դաշնագրին անդամակցող համայնքները կազմակերպում են կանաչ և կայուն զարգացմանը նվիրված հանրության իրազեկման տարբեր միջոցառումներ:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են շրջակա միջավայրն առավել մաքուր, էներգաարդյունավետ և կանաչ դարձնելով: 
 
Մրցույթի պայմանները.

  • մասնակիցները պետք է ուղարկեն հետաքրքիր լուսանկարներ, որոնցում կարտացոլվի էներգաարդյունավետությունը, «կանաչ» էներգիան և էներգախնայողությունը.
  • յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել 1 լուսանկար.
  • լուսանկարը պետք է լինի բարձր որակով.
  • լուսանկարը, ինչպես նաև հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, կոնտակտային տվյալները անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ [email protected], մինչև հունիսի 25-ը՝ նշելով լուսանկարում պատկերված վայրը.
  • յուրաքանչյուր լուսանկարի պետք է կցվի կարճ մեկնաբանություն (գաղափարը) առ այն, թե ինչպես է մաքուր էներգիան (օրինակ՝ էներգախնայողությունը կամ վերականգնվող էներգիայի օգտագործումը) նպաստում բնության և համայնքի զարգացմանը. օրինակ՝ մեկնաբանություն լուսանկարում պատկերված սարքի, տեխնոլոգիայի, բնապատկերի կամ օբյեկտի դերի մասին: 

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարները կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանի «Երևան. արևային համայնք» ծրագրի, Հայաստանի համայնքների միության, «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ֆեյսբուքյան էջերում: Ժյուրին մրցույթի հաղթողներին կընտրի հունիսի 26-ին: 

Առաջին 5 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ: Մանրամասների համար կարող եք զանգահարել 011 514 155 կամ գրել [email protected] էլհասցեին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում