ԱԱրման Գալոյան

Արցախում բացվել է ՊՇՌ լաբորատորիա. ներկայացվել են կորոնավիրուսի հայտնաբերման ուղղությամբ իրականացված հետազոտությունների արդյունքները

Արցախում բացվել է ՊՇՌ լաբորատորիա. ներկայացվել են կորոնավիրուսի հայտնաբերման ուղղությամբ իրականացված հետազոտությունների արդյունքները

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 15-ին առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ մասնակցել է պոլիմերազային շղթայական ռեակցիայի լաբորատորիայի բացմանը:

Նորաբաց լաբորատորիայում հնարավորություն է ստեղծված կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների,այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ: Լաբորատորիան եզակի է ամբողջ Արցախում՝ համալրված համապատասխան գույքով և ժամանակակից սարքավորումներով:
 

ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը պետական նախարարին է ներկայացրել COVID-19 վարակի հայտնաբերման ուղղությամբ իրականացված առաջին հետազոտությունների արդյունքները: Առաջին 16 փորձանմուշներն ուղարկվել էր նաև Հայաստանի Հանրապետության նման լաբորատորիա, որտեղ ևս ստացել են միևնույն արդյունքը: Այսօր, արդեն առանց լրացուցիչ ստուգման, տեղում իրականացվել է 23 փորձանմուշի թեստավորում:
 

Գրիգորի Մարտիրոսյանը բարձր գնահատելով իրականացված աշխատանքն ու ներդրված ջանքերը, շնորհակալություն է հայտնել առողջապահության և քաղաքաշինության ոլորտի մասնագետներին՝ կարևորելով կարճ ժամանակահատվածում իրականացված շինարարական ու կահավորման աշխատանքերի խիստ անհրաժեշտությունը կորոնավիրուսի տարածման և կանխարգելման աշխատանքներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում