ՄՄերի Եգորյան

Մալաթիա-Սեբաստիայում մի շարք խախտումներ են հայտնաբերվել. ՔՏՀԱ

Մալաթիա-Սեբաստիայում մի շարք խախտումներ են հայտնաբերվել. ՔՏՀԱ

Հունիսի 15-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ կրկին ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Վերահսկողությունը վարչական շրջանում իրականացվել է ինչպես շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ կանգառի կետերում՝ տեսչական մարմնի մասնագետների և ոստիկանության ծառայողների հետ համատեղ։

Վաղ առավոտից մեկնարկած մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են ՀՀ պարետի կողմից սահմանած անվտանգության կանոնների մի շարք խախտումներ ու թերացումներ, որոնք բնույթով գրեթե նույն խախտումներն են, ինչ նախորդ օրերին է արձանագրվել։ Մասնավորապես` միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցում, առանց ձեռնոցի վարորդ, ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում։ Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ։

Վերոնշյալ բոլոր խախտումների հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Խախտումները բացառելու կամ հնարավորինս նվազագույնի հասցնելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից իրականացվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ, վարորդներին և ուղևորներին տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերություններն անհապաղ շտկելու և վերացնելու ուղղությամբ։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից ամենօրյա խիստ մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ են իրականացվում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ բոլոր մարզերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում