ԳԳայանե Թամամյան

Երեք օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը

Երեք օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը

ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիման վրա` ՀՀ պարետի N135-Ա որոշմամբ, այսօր 3 օրով կասեցվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը:

Տեսչական մարմինը այսօր նաև կրկնակի ստուգայցեր է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ուշադրության կենտրոնում այն մանկապարտեզներն են, որտեղ նախորդ այցերի ընթացքում արձանագրվել էին սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման թերացումներ:

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ թերացումների մեծ մասն արդեն վերացված է:

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ արձանագրված խախտումները ներկայացվում են պարետատուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում