ԱԱրման Գալոյան

Հայտնի են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուները

Հայտնի են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուները

ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստի ժամանակ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության կարգը:

Zoom հարթակի միջոցով անցկացված գիտխորհրդի առցանց նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ Հոգաբարձուների խորհրդի թեկնածուների ցուցակը գիտխորհրդի անդամներին ուղարկելուց հետո երկու ստորաբաժանում ևս ներկայացրել է իր առաջադրած թեկնածուներին:

«ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն առաջադրել է ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանին, իսկ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը՝ ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանին»,- նշեց Գեղամ Գևորգյանը և առաջարկեց նրանց նույնպես ներառել նախապես ներկայացված ցուցակում:

Հարցը դրվեց առցանց քվեարկության: Ձայների բացարձակ մեծամասնությամբ գիտխորհուրդը հավանության արժանացրեց ռեկտորի ժ.պ.-ի առաջարկը:

Այնուհետև Գեղամ Գևորգյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց քվեարկության կարգը, ըստ որի՝ գիտխորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ընտրելու առավելագույնը 8 թեկնածուի: Եթե նշված թեկնածուները 8-ից ավելի լինեն, քվեաթերթիկը կհամարվի անվավեր:

Քվեարկության արդյունքում կընտրվեն այն թեկնածուները, որոնք կհավաքեն առավել շատ ձայներ (նույնիսկ եթե հավաքած ձայները 50 %-ից ավելի չլինեն): Եթե 8-րդ և 9-րդ տեղում հայտնված թեկնածուների հավաքած ձայները հավասար լինեն, ապա 8-րդ տեղում հայտնված թեկնածուին հավասար ձայներ հավաքած բոլոր թեկնածուների համար նորից կիրականացվի քվեարկություն:

Առաջարկված կարգը գիտխորհդրի կողմից հավանության արժանացավ և հաստատվեց:

Այնուհետև գիտխորհուրդը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը: Գեղամ Գևորգյանն ասաց, որ ԵՊՀ ռեկտորի թեկնածուներին առաջարկվել է հանձնաժողովի համար ներկայացնել իրենց թեկնածուին. «Հրաժարվել է միայն Աշոտ Սաղյանը: Ըստ այդմ՝ առաջարկվել են Եզնիկ Միրզոյանի, Արմեն Ավետիսյանի, Հայկ Մնացականյանի թեկնածությունները: Ես առաջարկում եմ նաև Վահրամ Պետրոսյանի և ուսանող Նարեկ Մարգարյանի թեկնածությունները»:

Գիտխորհուրդը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրությունը մեկնարկելու էր այսօր՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

Ստորև ներկայացնում ենք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի անդամության համար համալսարանական ստորաբաժանումների կողմից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների կազմը՝

Ավագյան Ռոլանդ Մամիկոնի – ակադեմիկոս, Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ,  ֆ.մ.գ.դ. (ֆիզիկայի ֆակուլտետ).

Բալյան Արշակ Յուրիի - հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (աստվածաբանության ֆակուլտետ).

Գաբուզյան Արա Հարությունի - քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր (իրավագիտության ֆակուլտետ).

Գալստյան Արշալույս Մերուժանի - ակադեմիկոս, Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. (հայ բանասիրության ֆակուլտետ).

Դուրգարյան Նարինե Անժելոյի - օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր (քիմիայի ֆակուլտետ).

Խաչատրյան Կառլեն Գագիկի - կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ (տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ).

Խաչատրյան Նարինե Գագիկի - անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ (փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ).

Հախումյան Արսեն Ալեքսանդրի - հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (ռադիոֆիզիկայի ֆակուլտետ).

Հարությունյան Ռուբեն Միխայելի - գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթ․ անդամ, պրոֆեսոր (կենսաբանության ֆակուլտետ).

Հովհաննեսյան Ռուբեն Անդրանիկի - կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ.(ֆարմացիայի ինստիտուտ).

Մալխասյան Միքայել Արմենի - հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (պատմության ֆակուլտետ).

Մարկոսյան Ռուբեն Լևոնի - հանրային կառավարման ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկն (Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան).

Ոսկանյան Վարդան Ստեփանի - իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ (արևելագիտության ֆակուլտետ).

Չուբարյան Անահիտ Արտաշեսի - դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. (ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ).

Պետրոսյան Դավիթ Վլադիմիրի - նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ).

Սեդրակյան Անուշ Ռոստոմի - արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. (եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ).

Սողոմոնյան Մենուա Անդրանիկի - քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (հայագիտական հետազոտությունների ինստիտուտ).

Քելյան Սարգիս Սամվելի- աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխ.գ.թ. (աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ).

Աթայան Արա Կամոյի - ԵՊՀ պրակտիկայի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. (ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն).

Քոչարյան Հայկ Մկրտչի - ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. (քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն),- տեղեկացնում է ԵՊՀ-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում