Հետազոտության նպատակն է պարզել COVID-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում հիվանդության նկատմամբ հակամարմինների տարածվածությունը։ Հետազոտության մեջ կընդգրկվեն ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները, որոնք ներկայումս զբաղվում են COVID-19 ունեցող հիվանդների բուժմամբ և խնամքով։
Հետազոտության հարցաթերթը մշակվել է համանման հետազոտությունների իրականացման ԱՀԿ ուղեցույցի հիման վրա։ Հետազոտության հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել բնակչության շրջանում:










