ԱԱրման Գալոյան

Վարչապետը ներկայացրել է Սպիտակում քաղաքացու և ոստիկանների միջադեպի առավել ամբողջական տեսանյութը

Վարչապետը ներկայացրել է Սպիտակում քաղաքացու և ոստիկանների միջադեպի առավել ամբողջական տեսանյութը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է Սպիտակում քաղաքացու և ոստիկանների միջադեպի ավելի ամբողջական տարբերակը: 

«Ոստիկանները սխալ են քաղաքացու հետ «Դուք»-ով, հարգալից և պաշտոնական բառապաշարով չխոսելու համար, ինչի կապակցությամբ արժանի են բանավոր նկատողության։

Մնացած մասով ճիշտ են գործել և արժանի են խրախուսման»,- գրել է վարչապետ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ոստիկանները հակահամաճարակային կանոնները չպահպանելու և դիմակ չկրելու համար անարդյունք բանակցություններից հետո բերման են ենթարկել քաղաքացուն: Այդ միջադեպի մասին ԱԺ հատուկ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հարցրել էր վարչապետի կարծիքը: :

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում