ՆՆարե Ոսկանյան

Ապատեղեկատվության նպատակը վստահության ճգնաժամ ստեղծելն է․ վարչապետ

Ապատեղեկատվության նպատակը վստահության ճգնաժամ ստեղծելն է․ վարչապետ

ԱԺ հատուկ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակետ հայտնեց, որ այս շրջանում շատերի գործողությունները հստակ նպատակադրված են պետական համակարգի թուլացմանը, և խոսքը ոչ միայն ապատեղեկատվության, այլև հստակ նպատակադրված գործողությունների մասին է։ Պատգամավորը վարչապետին հարցրեց՝ այս առումով իրավապահներն ի՞նչ քայլեր են կատարում:

Վարչապետ Փաշինյանն արձագանքեց, որ շատ մեծ ապատեղեկատվություն է տարածվում, որի նպատակը վստահության ճգնաժամ ստեղծելն է։ 

«Ուզում եմ հիշեցնել՝ նախկին կառավարող համակարգի հայեցակարգը հենց սրա վրա էր կառուցած, որ մեկ է՝ ոչինչ չի փոխվելու, ով  էլ գա՝ նույնն է լինելու։ Այն ժամանակ փոփոխությունները սրանով կասեցվում էին, հիմա պոստ ֆակտում փորձ է արվում փոփոխությունների անիմաստության զգացում ներշնչել։

Բարեբախտաբար, թե դժբախտաբար մեր օրենսդրությունն այդ առումով շատ լիբերալ է, և ես չեմ կարծում, որ մենք պետք է գնանք այդտեղ ինչ-որ արհեստական փոփոխություններ անելու»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը վստահեցրեց, որ այդ երևույթները պայմանավորված են մի քանի քրեական գործերի ընթացքի հետ:

«Եթե մենք հետևողական լինենք այդ գործերը մինչև վերջ տանելու, նաև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները հստակ գործարկելու համար, ես համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները փլուզվելու են, և դրանով այդ պատմությունն ավարտվելու է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատգամավորի բարձրացրած հարցադրումը պետք է դիտարկել։

Վարչապետը նաև նշեց, որ իրավապահ մարմինները ուշադիր են, և երբ քրեական օրենսգրքի գիծ է հատվում՝ պետք է արձագանքեն: «Շատ դեպքերում քաղաքացիական իրավահարաբերությունների կարգով պետք է արձագանք լինի»,- նշեց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում