ՌՌոզա Խաչատրյան

Ճգնաժամից մեր ամենամեծ օգուտը, որ այս վնասները կրելով կարող ենք ստանալ, քաղաքակրթականն է. վարչապետ

Ճգնաժամից մեր ամենամեծ օգուտը, որ այս վնասները կրելով կարող ենք ստանալ, քաղաքակրթականն է. վարչապետ

Աշխարհում այդպիսի երկիր չկա, որ տնտեսական բարվոք վիճակում լինի՝ խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը օրինակ բերեց Մեծ Բրիտանիայում ապրիլին արձանագրված անկումը, որն ամենամեծն է եղել այդ երկրի վիճակագրական պատմության մեջ:

«Տնտեսությունը լոկալ վերցված մի երևույթ չէ: Այս ճգնաժամը մենք պետք է օգտագործենք պրիմիտիվ քաղաքակրթական կանոններ որդեգրելու համար: Որովհետև ես ինձ ինչ հիշում եմ, Հայաստանում հերթ կանգնելու հետ կապված եղել են մեծ պրոբլեմներ: Այդ հերթ կանգնելու պրոբլեմը մինչև հիմա ազդում էր մեր տրամադրության վրա, հիմա ազդում է նաև մեր առողջության վրա: Բայց այդ հերթ կանգնելու պրոբլեմը ինչքան է ազդում մեր տնտեսության վրա: Դա մշակույթ է, դա հարաբերություն է, որովհետև էս ճգնաժամից մեր ամենամեծ օգուտը, որ այս վնասները կրելով կարող ենք ստանալ, քաղաքակրթականն է»,- հայտարարեց վարչապետը:

Անդրադառնալով Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներին, որոնք խթանում են գործարար աշխատանքը Հայաստանում, վարչապետը կարծիք հայտնեց՝ մեր բոլոր խնդիրների լուծումը մեր մտածողության, մեր ընկալումների, մեր կրթական ցենզի, սովորելու մեր կարողությունների  մեջ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում