«Համի որակ» հաղորդաշարի հերթական թողարկման թիրախը թթվասերն է: Մասնագետները հաղորդավար Էրիկ Անթառանյանին կսովորեցնեն ընտրել որակյալ թթվասեր: Հաղորդման «Պատմություն» էջը կպատմի, թե ինչպես է փոխվել հին ռուսների գյուտի բաղադրությունը: Հաղորդումից կիմանաք նաև, թե ինչով է տարբերվում թթվասերը թթվասերային մթերքից և որ ապրանքանիշին է նախապատվություն տվել ժողովրդական Ժյուրին: Ընտրություն կատարելը դժվար է, բայց հնարավոր:
Փետրվարի 20-ին՝ ժամը 12:40-ին










