ԱԱրման Գալոյան

Մաքսատներում խստորեն պահպանվում են հակահամաճարակային կանոնները. ՊԵԿ

Մաքսատներում խստորեն պահպանվում են հակահամաճարակային կանոնները. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր մաքսատներում, այդ թվում՝ Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում, խստորեն պահպանվում են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները: Քաղաքացիների անվտանգ սպասարկումն ապահովելու նպատակով մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ` պահպանելով ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների միջև սոցիալական հեռավորությունը: Վարչական շենքերը պարբերաբար ախտահանվում են, տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր, ինչպես նաև պարտադիր չափվում է շենք մուտք գործողների ջերմությունը:

Բացի դրանից՝ հսկողություն է իրականացվում նաև մաքսատուն-վարչություններին կից տեղակայված ծառայությունների նկատմամբ և մաքսատների արտաքին հատվածներում: Մարդկանց կուտակումներ նկատելու, ինչպես նաև հակահամաճարակային այլ պայմանների ոչ պատշաճ պահպանման դեպքում ահազանգ է կատարվում ՀՀ ոստիկանություն և համապատասխան տեսչական մարմիններ` քաղաքացիներին հորդորելով պահպանել սահմանված կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում