ԱԱննա Ավետիսյան

Խախտումներ հանրային տրանսպորտում

Խախտումներ հանրային տրանսպորտում

Հունիսի 9-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ ուժեղացված և լայնածավալ վերահսկողություն է իրականացրել Երևանում և Արմավիրի մարզում։

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ իրականացված մշտադիտարկումների և վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ։

Մասնավորապես՝ միկրոավտոբուսի առջևի նստատեղին ուղևորափոխադրումը կատարվել է միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, արձանագրվել է նաև առանց դիմակի ուղևորների փոխադրման դեպք։

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, ինչպես նաև եղել են ուղևորներ, ովքեր չեն կրել դիմակներ:

ՃՈ կողմից, խախտումների բնույթով պայմանավորված, կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հայտնաբերված թերությունների վերաբերյալ տեսչական մարմնի մասնագետների կողմից տեղում իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ նշված խախտումները և թերությունները անհապաղ շտկելու համար։

Վերահսկողական և մշտադիտարկման աշխատանքներն ամբողջ օրվա ընթացքում ակտիվ շարունակվում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում