ԼԼիլիթ Սեդրակյան

24 ժամով կասեցվել է հանրային սննդի յոթ տասնյակից ավելի տնտեսավարողի գործունեություն. ՍԱՏՄ

24 ժամով կասեցվել է հանրային սննդի յոթ տասնյակից ավելի տնտեսավարողի գործունեություն. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետությունում գործող սննդի շղթայի բոլոր օպերատորների մոտ:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝

ամենօրյա մշտադիտարկումներ են անցկացվում արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում, և, իհարկե, իրացման ցանցում:

Այսօր՝ 09.06.2020թ, շրջայցեր են եղել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:

Ախտահանման գրանցամատյանի բացակայություն, սեղանների և անձանց միջև սոցիալական հեռավորության չապահովում, ախտահանիչների, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայություն բոլոր պահանջվող վայրերում, դիմակների ոչ պատշաճ կրում. սրանք հայտնաբերված այն խախտումներն են, որոնց մասին կազմվել են արձանագրություններ և ներկայացվել պարետատուն:

Այսօր նաև 24 ժամով կասեցվել է սննդի շղթայում գործող յոթ տասնյակից ավելի

տնտեսավարողների գործունեությունը: Կրկնակի խախտումներ թույլ տալու դեպքում կասեցման ժամկետները կերկարաձգվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում