ՌՌոզա Խաչատրյան

Որոշ ճանապարհներ փակ կլինեն. ՏԿԵ նախարարությունը զգուշացնում է

Որոշ ճանապարհներ փակ կլինեն. ՏԿԵ նախարարությունը զգուշացնում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել է, որ որոշ ճանապարհներ Հայաստանում փակ կլինեն երթևեկության համար:

«Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհին հունիսի 10-ին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 14:00-19:00-ն ընկած հատվածում, Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- տեղեկացնում են նախարարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում