ԼԼիլիթ Սեդրակյան

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը կորոնավիրուսի տարածման կապակցությամբ

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը կորոնավիրուսի տարածման կապակցությամբ

ԱՀ ԱԺ լրատվության բաժնից տեղեկացնում են, որ Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Խոր մտահոգություն հայտնելով վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի արագ տարածման վերաբերյալ,

հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-32-Ն հրամանագիրը,

հաշվի առնելով ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցութան նախաձեռնությամբ 2020 թ. հունիսի 6-ին ԱՀ խորհրդարանում Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ հանդիպման ընթացքում քննարկումների արդյունքները,

կարևորելով հանրության առողջության անվտանգության պահպանումը, հիվանդության տարածման կանխարգելումը և այդ հարցում խորհրդարանականների գործուն աջակցությունն ու մասնակցությունը,

պատրաստակամություն հայտնելով ակտիվ մասնացել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ և քարոզչական աշխատաքներին՝ 

կոչ է անում Արցախի բնակչությանը՝ ցուցաբերել բարձր ինքնագիտակցություն և խստագույնս պահպանել ԱՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները, հետևել Առողջապահության նախարարության ուղեցույցներին, մասնավորապես՝

  1. մարդաշատ վայրերում պարտադիր կրել դիմակ.
  2. պահպանել սոցիալական հեռավորությունը.
  3. պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Ինչպես նաև ակտիվացնել վարակի կանխարգելմանն ուղղված քարոզչական աշխատանքները` միանալով ԱՀ նախագահի կոչին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում