ՌՌոզա Խաչատրյան

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կենսագրությունը

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կենսագրությունը

Գնդապետ Վահե Ղազարյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակվել է Ոստիկանության պետ։ 

1lurer.am-ը է ներկայացնում նրա կենսագրությունը:

Վահե Ղազարյանը ծնվել է 1974 թ. հունիսի 15-ին Իջևան քաղաքում:

1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:

2009 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

23.07.1995-05.11.1996 թթ. ծառայել է Զինված ուժերում:

27.12.2003-16.01.2004 թթ.՝ Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ (ի հաշիվ ավագ տեսուչի):

16.01.2004-23.12.2005թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ (ի հաշիվ ավագ տեսուչի):

23.12.2005-03.02.2007 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր (ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի):

03.02.2007-28.02.2008 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր:

28.02.2008-22.12.2009 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր:
 
22.12.2009-12.01.2012 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

12.01.2012-11.03.2016 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով:

11.03.2016-19.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ:

19.05.2018-22.05.2019 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում