ՎՎարդուհի Բալյան

Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 84 քաղաքացի

Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 84 քաղաքացի

Հունիսի 7-ին ուկրաինական SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 84 քաղաքացի և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացի (ընդամենը՝ 93 հոգի):

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան էին մեկնել  դեսպանության աշխատակիցները:

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանին, կիևաբնակ գործարար Հրաչ Անտոնյանին և Խարկիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանին 17 անապահով ուղևորների համար տոմսեր ձեռք բերելու համար (11+3+3):

Դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ պարետատանը, ՀՀ ԱԳ նախարարությանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությանն ու Ուկրաինայի ԱԳՆ-ին, և, իհարկե, SkyUp ընկերությանը թռիչքի կազմակերպման հարցում համագործակցելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում