ՄՄերի Եգորյան

Եթե որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվություն. ԶՈՒ ԳՇ պետը՝ որդու հարսանյաց արարողության մասին

Եթե որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվություն. ԶՈՒ ԳՇ պետը՝ որդու հարսանյաց արարողության մասին

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի պարզաբանումը լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մասին՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ: 

«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները:

Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք:

Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների՝ չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- Սամվել Ասատրյանի փոխանցմամբ՝ նշել է Արտակ Դավթյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում