ԼԼիլիթ Սեդրակյան

ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է․ Ֆելիքս Ցոլակյան

ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է․ Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարարի Ֆեյսբուքի գրառումը տեղեկացնում է, որ Շտապօգնության ծառայության՝ 1-03-ի, Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածության պատճառով և նախարարի հանձնարարությամբ, 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է:

Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:

Covid19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով.

060 712 444,
010 360 684

անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով viber` +374 41 911 006

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում