ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանը ամբողջ աշխարհին խոստացել է հասանելի կորոնավիրուսային պատվաստանյութ. ТАСС

Չինաստանը  ամբողջ աշխարհին խոստացել է հասանելի կորոնավիրուսային պատվաստանյութ. ТАСС

Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարը հայտնել է, որ պատվաստանյութերի փորձարկումները երկրում շարունակվում են, առաջնահերթություն է տրված անվտանգությանը, արդյունավետությանը և հասանելիությանը: «Աշխարհը պետք է ամրապնդի համագործակցությունը պատվաստանյութերի մշակման և հաջորդ փուլերում», - ասել է նախարարը:

Մայիսին Չինաստանը հայտարարեց 2575 կամավորների վրա հինգ տարբեր կորոնավիրուսային պատվաստանյութերի հաջող փորձարկումների մասին: Դրանք անվտանգ են և գիտնականներն արդեն տվյալներ են ստանում փորձարկվողների մեջ հակամարմինների հաջող զարգացման վերաբերյալ: Կամավորների մոտ կողմնակի ազդեցություններ նույնպես չեն հայտնաբերվել, վստահեցրել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում