ՇՇողիկ Գալստյան

Կավասակիի սինդրոմով 4-ամյա երեխայի հետագա բուժումը կշարունակվի «Արաբկիր» ԲՀ-ում

Կավասակիի սինդրոմով 4-ամյա երեխայի հետագա բուժումը կշարունակվի «Արաբկիր» ԲՀ-ում

Օրերս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել 4 տարեկան տղա երեխա, որի մոտ հայտնաբերվել էր COVID-19, երեխան չուներ արտահայտված ախտանիշներ։ 4-օրյա բուժումից հետո փոքրիկը՝ կորոնավիրուսի թեստի կրկնակի բացասական արդյունքից հետո դուրս էր գրվել հիվանդանոցից։

Ինչպես հայտնում է ԲԿ-ի լրատվության բաժինը, տուն վերադառնալուց 4 օր անց երեխայի ջերմությունը բարձրացել է և նա կրկին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծանր վիճակում։ Երեխայի մոտ ախտորոշվել է Կավասակի սինդրոմ (առաջին դեպքը):

«Երեք օր անց երեխայի մոտ ի հայտ են եկել պարանոցային մկանների արտահայտված կարկամություն, զարգացած ներբանների, ափերի, դեմքի, որովայնի էրիտեմատոզ ցանավորում, այտուցներ վերջույթներին ու դեմքին, ինչպես նաև հավաքվել էրհեղուկ որովայնի խոռոչում: Ութ օրվա ընթացքում երեխայի մոտ գրանցվել է բարձր տենդ։
 

Թագավարակի հետազոտության բացասական արդյունք ստանալուց հետո երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Այդ ընթացքում կլինիկական պատկերին ավելացել են նաև նոպայաձև ցավեր որովայնի հատվածում, ձութանման կղանք: Հայտնաբերվել է տասներկումատնյա աղու խոց։ Բուժման ֆոնին երեխայի վիճակը զգալիորեն բարելավվել է։
 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի մոտ հիվանդության ընթացքում դրսևորվել են մի քանի օրգան-համակարգերի ախտահարում, առկա են եղել արտահայտված լաբորատոր բորբոքային ցուցանիշներ և նախորդող COVID-19 վարակ՝ նրա մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ։

Ախտորոշումը տեղի է ունեցել համաձայն ԱՀԿ կողմից առաջարկված չափանիշների։ Հիվանդությունն ախտորոշելուց հետո երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղափոխվել է «Արաբկիր-ԵԴԱԻ» ԲՀ՝ հետագա բուժումը շարունակելու համար»,- գրված է հայտարարությունում։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում