ՀՀովհաննես Վարդանյան

Սուրենավանի դպրոցի տնօրենին նկատողություն է հայտարարվել, ուսուցիչն ազատվել է աշխատանքից. մարզպետ

Սուրենավանի դպրոցի տնօրենին նկատողություն է հայտարարվել, ուսուցիչն ազատվել է աշխատանքից. մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Սուրենավանի միջնակարգ դպրոցին տնօրենին հայտարարել է խիստ նկատողություն, իսկ ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Գարիկ Սարգսյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար այսօր Սուրենավանի դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն եմ հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։

Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին»,- գրել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում