ՇՇողիկ Գալստյան

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված է 251 մարդ, որից 135-ը՝ «Գլորիա» ֆաբրիկայից. մարզպետ

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված է 251 մարդ, որից 135-ը՝ «Գլորիա» ֆաբրիկայից. մարզպետ

Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Ընդ որում՝ տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197աշխատակցի թեստավորման արդյունքում: Առողջացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1 մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով:

Այսօր առավել քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ' հանուն մեր ընկերների, մեր հարազատների: Պարտավոր ենք կրել դիմակ, փրկել մեր ծնողների ու մեր երեխաների կյանքը»,- գրել է մարզպետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում