ԼԼիլիթ Գասպարյան

ԱՀ ոստիկանությունը բացատրական աշխատանք է իրականացնում

ԱՀ ոստիկանությունը  բացատրական աշխատանք է իրականացնում

Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված ԱՀ ոստիկանության ծառայողներն այսօրվանից՝ հունիսի 4-ից մայրաքաղաքի փողոցներում ծառայություն են իրականացնում՝ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ոստիկանության նպատակն է կանխել փողոցներում, սննդի և առևտրի օբյեկտներում, բանկերում և հանրային նշանակության մյուս բոլոր սպասարկման կետերում քաղաքացիների հնարավոր կուտակումները:

Ոստիկանության ծառայողները կոչ են անում քաղաքացիներին պարտադիր պահպանել սոցիալական հեռավորություն կամ կրել պաշտպանիչ դիմակներ, ինչպես նաև ծանոթացնում են ԱՀ պարետի որոշումներին:

Նշենք, որ ԱՀ ոստիկանությունը բացատրական աշխատանքներ է իրականացնում նաև շրջաններում և հանգստի գոտիներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում