ՄՄարիա Գաբրիելյան

Արցախի ոստիկանները շարունակում են վերահսկել հատուկ անցակետերը Շահումյանի շրջանում

Արցախի ոստիկանները  շարունակում են վերահսկել հատուկ անցակետերը Շահումյանի շրջանում

Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանությունը 2020 թվականի մայիսի 13-ից Շահումյանի շրջանում տեղադրել է 4 հատուկ անցակետեր և իրականացնում է ծառայություն՝ տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից։

Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների` Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար, Նոր Էրքեջ, Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Խարխափուտ, Քնարավան և Հավսաթաղ համայնքներում կանգ առնելը բացառելու և արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից սահմանվել են վերակարգեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում