«Մարտի 1»-ի գործի հետ կապված մի շարք անպատասխան հարցեր կան. Բաբաջանյան

ԱԱրսեն Մկրտչյան

«Մարտի 1»-ի գործի հետ կապված կան մի շարք անպատասխան հարցեր: Այդ մասին խորհրդարանում գլխավոր դատախազության 2019-ի հաղորդման քննարկմանն ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա նշեց, որ մինչ օրս դատախազությունը պատշաճ հետևողականություն չի ցուցաբերել «Մարտի 1»-ի գործով տարբեր վճիռներով, տարբեր պատժաչափերով դատապարտված քաղաքական գործիչների արդարացումների մասով: Խոսքն ըստ նրա՝ ինչպես առանձին գործերի, այնպես էլ հայտնի «7»-ի գործի մասին է: 

«Իհարկե, եղել են «Մարտի 1»-ի գործով անցնող մի քանի անձանց արդարացումներ, բայց տասնյակ քաղաքացիներ դեռ սպասում են իրենց արդարացումներին, ինչը չի արվում նաև դատախազության մեղքով կամ անգործության պատճառով»,- նշեց Ա.Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ մտահոգիչ է նաև «Մարտի 1»-ի գործի ներկայիս ընթացքը և գործի հետ կապված մի քանի կարևոր դերակատարների փախուստը Հայաստանից: Պատգամավորը թվարկեց՝ Միքայել Հարությունյան, Գևորգ Կոստանյան, Վահագն Հարությունյան: «Այսպիսով, պետք է արձանագրել, որ «Մարտի 1»-ի գործով դատախազությունը ցուցաբերել է անգործություն, ինչի պատճառով մենք զգալի առաջընթաց չունենք այդ գործում»,- ասաց Ա.Բաբաջանյանը:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում