ՄՄարիամ Մխիթարյան

Նավթը կարող է հավերժ էժան մնալ. BBC

Նավթը կարող է հավերժ էժան մնալ. BBC

Ըստ արևմտյան մամուլի՝ աշխարհը վերադառնում է մինչև 70-ականների այն ժամանակահատվածին, երբ նավթը և նավթամթերքը էժան էին: Նավթային արդյունաբերության հիմնական խնդիրն այդ ժամանակ ոչ թե նավթի սակավությունն էր, այլ ավելցուկը, որն էլ իր հերթին անխուսափելիորեն հանգեցրեց ցածր գների: Այսօր նավթի գինը դարձյալ ցածր է, քանի որ համաճարակի պատճառով նվազել է նավթի պահանջարկը: Համաճարակը կավարտվի վաղ թե ուշ, բայց եթե նավթի արդյունահանումը շարունակի գերազանցել պահանջարկը, գինը չի բարձրանա: Նավթային ընկերությունները ստիպված կլինեն ինչ-որ ժամանակահատված ընտելանալ այն փաստին, որ նավթի գինը կմնա ցածր, ինչպես 50 տարի առաջ:

Ըստ մասնագետների՝ գնի վրա բացասաբար է անդրադառնում նաև մի շարք երկրների դիմակայությունը կլիմայի փոփոխություններին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում