ԱԱրման Գալոյան

Սևան քաղաքի ելքերն ու մուտքերը փակ են

Սևան քաղաքի ելքերն ու մուտքերը փակ են

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը դեռ փակ են. ոստիկանությունն առավոտից Գեղարքունիքի մարզում արտակարգ ծառայություն է իրականացնում: 

Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաք մտնելու իրավունք ունեն միայն տեղաբնակները՝ Սեւանի բնակիչ լինելու մասին անձնագիր ներկայացնելուց հետո: Քաղաք մուտք գործել թույլատրվում է նաեւ սննդի մատակարարներին, այլ որոտի առաքիչներին:

Մյուս բոլոր քաղաքացիների համար Սեւան քաղաք մուտքը փակ է:

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում