ԱԱրման Գալոյան

Ունենք կորոնավիրուսով վարակված ծանր 358, ծայրահեղ ծանր՝ 58 պացիենտ. Փաշինյան

Ունենք կորոնավիրուսով վարակված ծանր 358, ծայրահեղ ծանր՝ 58 պացիենտ. Փաշինյան

«Պարետատան նիստում արձանագրեցինք, որ դիաբետով հիվանդները և բարձր զարկերակային ճնշում ունեցողները շատ ծանր են տանում կորոնավիրուսը: Իսկ այդ հիվանդությունները լայնորեն տարածված են Հայաստանում»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ շատերը չգիտեն իրենց այդ հիվանդության մասին, շատերն էլ այն չեն համարում քրոնիկ:

Վարչապետի խոսքով՝ այժմ վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով. ավելացել են ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը:

«Երեկվա դրությամբ ունեցել ենք ծանր 358 պացիենտ, ծայրահեղ ծանր՝ 58 պացիենտ, թոքի օդափոխման սարքին միացված է 15 պացիենտ»,- տեղեկացրեց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում