ՄՄարիա Գաբրիելյան

Ուղևորափոխադրումների հիմնական խախտումները

Ուղևորափոխադրումների հիմնական խախտումները

Մայիսի 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակել են ուժեղացված հսկողության իրականացնումը Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները:

Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը, վարորդը երթևեկել է առանց ձեռնոցի, առանց դիմակի, կամ սրահում հայտնաբերվել է կանգնած ուղևոր, որն իջեցվել է:

Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, զուգահեռ՝ վարորդների և ուղևորների շրջանում տարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ:
Վերահսկողությունը շարունակվելու է ամբողջ օրվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում